Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Ամեն ինչ իր տեղն ունի, ու էս արձանն իր տեղում չի

Ամեն ինչ իր տեղն ունի, ու էս արձանն իր տեղում չի
17.12.2025 | 18:05

Ինչքան հասկացա՝ Սևակի արձանը հեռացվելու ա դպրոցի բակից։ Չի ջարդվելու, չի այրվելու, չի անիծվելու, չի տրվելու մոռացության եկեղեցու կողմից, պարզապես՝ հեռացվելու ա դպրոցի բակից ու հավանաբար՝ վերադարձվելու ա քանդակագործի արվեստանոց։ Նենց որ՝ գեբելսյան վայրագությունների հետ համեմատությունը հե՛չ տեղին չի։ Ու ոչ էլ խոսքը բարձր արվեստը չհասկանալու ու հանճարին հալածելու մասին ա։

Մենք ծանոթ ենք Թոքմաջյանի այլ ստեղծագործություններին, սիրում ենք ու գնահատում։ Ո՜վ չի տեսել Սարյանի, Կարա Բալայի, Ենգիբարյանի արձանները։ Կասկած չկա, որ նա շատ լավ քանդակագործ ա՝ վարպետ։ Կասկած չկա նաև, որ Սևակի արձանի ամեն մի գիծն ու ծալքը նրա երկարատև որոնումների արդյունքն են, ու եթե պետք լինի, նա կարող ա բացատրել ու հիմնավորել դրանք։ Ու ընդհանրապես, դա ոչ թե Սևակի արձանն ա, այլ սևակյան Անլռելի զանգակատունը։ Ու խոսքը բոլորովին արձանի գեղարվեստական արժանիքների մասին չի, այլ նրա տեղը որոշողների գեղագիտական ու սոցիալական անմեղսունակության մասին ա։

Քանդակագործի արվեստանոցում կամ ինչ-որ ցուցահանդեսում արձանն իր տեղում կլիներ, քննարկումներ կլինեին, կվերլուծեին և այլն։ Որովհետև ցուցահանդես գնացողը պատրաստ ա տեսնելու արվեստագետի ոչ ստանդարտ մեկնաբանությունը։ Նա հենց դրա համար ա գնում ցուցահանդես։ Բայց միամիտ փողոցով անցնող մարդը պատրաստ չի փողոցի մեջտեղը բոբո տեսնելու, էն էլ՝ դպրոցի դեմը, ու դեռ մի բան էլ՝ իմանալու, որ դա իր սիրած, իր պաշտած պոետն ա։

Ամեն ինչ իր տեղն ունի։ Օրինակ՝ բազմաթիվ հրաշալի կոմպոզիտորներ կան, որոնք ժամանակակից երաժշտություն են գրում։ Բայց եթե կոմպոզիտորին պատվիրեն պետության հիմնը գրել, նա երբեք ավանգարդիստական կամ սյուրռեալիստական ստեղծագործություն չի գրի։ Ու ոչ էլ նկարիչը, որին հանձնարարել են պետության գերբը ստեղծել, Ջեկսոն Պոլոկի կտավի նման մի բան կստեղծի։ Նման բան ոչ ոք չի ընդունի, անգամ ամենագիտակ ամենաարվեստագիտակները։

Նենց որ՝ ամեն ինչ իր տեղն ունի։ Ու էս արձանն իր տեղում չի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 12009

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.